Սեպտեմբերի 16-19-ը Շուշիում կայացավ «Շուշին` հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտաժողովը`նվիրված հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:
Միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէր. Արցախի առաջին տպագրատունը գործել է հենց Շուշիում:
Գիտաժողովը մեկնարկեց հայոց հին բերդաքաղաքում տպագրված գրքերի նմուշների ցուցադրությամբ:
Հայ գրատպության, Շուշիի մշակութային, հնագիտական և հոգևոր կյանքի մասին զեկուցումներով հանդես եկան Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի տարբեր համալսարաների գիտության և մշակույթի բարձրակարգ մասնագետներ:
Գիտաժողովին ներկա էր նաև Մանակավարժական համալսարանի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը:
Վերջինս «Հայ գրատպությունը և պարբերական մամուլը Շուշիում» մասնաճյուղի նախագահողն էր և հանդես եկավ «Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ» թեմայի զեկուցմամբ:
Գրադարանագետը վստահ է` կրթության հիմքը գիրն ու գրականությունն է, որը կօգնի առանց ընդդիմանալու, թշնամիներին ներկայացնել ազգի իրական պատմությունը:
«Նման գիտաժողովները պատմականի հետ մեկտեղ ունեն նաև ռազմավարական նշանակություն: Դրանք կօգնեն գնահատել պատմական անցյալն ու վերագնահատել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի կարևորությունը: Հայերը փառավոր դեր ունեն գրատպության կյանքում, և կարևոր է աշխարհին հիշեցնել այդ մասին»,-հավելեց Գագիկ Սուքիասյանը:
Գիտաժողովի ավարտին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել գիտաժողովի մասնաճյուղերի նախագահողներին` կաևորելով քննարկվող թեմաների նշանակությունը տարածաշրջանի պատմության և նրանում Արցախի, Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից: