ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքեր ՀՊՄՀ գրադարանին
24.09.2012
ՀՊՄՀ Գիտական գրադարանը համալրվել է նոր գրքերով: Գրադարանի այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան ընթերցել Կարո Պետրոսյանի, Եփրեմ արքեպիսկոպոս Թապագյանի, Վահրամ Հաճյանի և այլոց հեղիանակած գրքերը:
Օրերս ամերիկահայ մտավորական Հովսեփ Նալբանդյանը ՀՊՄՀ գիտական գրադարանին է նվիրել թվով 41 գիրք:
Գրքերից երկուսի՝ «Հայոց լեզու» և Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեական»-ի կազմողը հենց ինքն է` նվիրատուն:
«Խիստ արժեքավոր և դրվատանքի արժանի նվիրատվություն է: Ուղարկված գրքերի 80 տոկոսը տպագրված է Լոս-Անջելեսում:
Եթե չլիներ այս նվիրատվությունը մեծ հավանականությամբ երբևէ չէինք կարող ունենալ այս գրքերը»,-նշեց Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Ի դեպ, այսուհետ գրադարանում կլինեն նաև ՀՊՄՀ մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորիա Սանասարյանի գրքերը: Վերջինս այժմ բնակվում է Լոս-Անջելեսում և հեղինակ է «Հուսո պաստառ», «Խաչ հանված հավատ», «Անդունդի եզրին», «Երբ գունատ էին լուսաբացերը», «Հայի գենը անմեռ է» գրքերի: