
Սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին:
Աշխատանքային ձևաչափով խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Թոփչյանը, Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ներկայացուցիչները, որոնց հետ համագործակցության նպատակն էբարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունըՀայաստանում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժականհամալսարանի
առաջնորդությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց բուհական բարեփոխումներից մեկը` հավատարմագրման գործընթացը:
Վարչապետի համոզմամբ` ներկայումս մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ նյութատեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի դրանք` բարձր չափանիշների որակավորում ունեցող մանկավարժներ պատրաստելու համար:
«Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ, և հասկանալի է, որ առաջինն այդ գործընթացում պետք է լինեն ուսուցիչները: Մենք ցանկանում ենք, որ Մանկավարժական համալսարանը դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը և օրինակ ծառայի մյուսներին: Բուհը պետք է կարողանա կրթական ամբողջ ոլորտն ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել կրթական համակարգում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու վերոնշյալ բարեփոխումների և այն ուսուցիչների շնորհիվ, որոնց պատրաստում է Մանկավարժական
.jpg)
համալսարանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Թոփչյանը, ներկայացնելով ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, նշեց.«Մանակավարժականի համար լուրջ մարտահրավեր էր մասնակցել մի գործընթացի, որը նոր է մեր կրթական համակարգում: Մենք բարձր ենք գնահատում համալասարանի թիմային աշխատանքը և ներդրումները երկրի մասնագիտական կրթության որակի ապահովման շրջանակում»:
Հիմնադրամի ղեկավարը վստահեցրեց` ինստիտուցիոնալ հավատարմագրման համար կարևոր է, որ բուհը հստակ պատկերացնի նպատակներն ու ներդնի ինքանգնահատման համակարգ:
Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարեց իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում.դեկտեմբերին քննարկել դրանց կատարման ընթացքը:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ Գիտխորդի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև բոլոր ֆակուլտետներում գործում են որակի խնդիրներով զբաղվող խմբեր:
.jpg)
«Մենք պետք է աչալուրջ լինենք կրթության որակի կատարելագործման ուղղությամբ: Շատ հաճախ առկա փաստաթղթերը ընդօրինակություններ են կամ ` ոչ հայեցի թարգմանություններ: Այնինչ, դրանք պետք լինեն պարզ, ըմբռնելի, և միայն այդ դեպքում դրանք կհետապնդեն կոնկրետ նպատակներ»,-հավելեց բուհի ռեկտորը:
Խոսելով Մանկավարժական համալսարանում երիտասարդ դասախոսների ներգրավվածության անհրաժեշտության մասին` Տիգրան Սարգսյանը նկատեց. «Երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, հանձնարարում եմ ողջ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերըմինչև տարեվերջ բարձրացնել ևս 40 տոկոսով:Երիտասարդները պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»:
Ուսանողական հանրակացարանների կառուցում, գործատուի կողմից պահանջվող աշխատանքային փորձի առկայություն ու մի շարք հուզող հարցեր ուսանողներն ուղղեցին խորհրդի նախագահին:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ ուսանողական հանրակացարանների կառուցման հարցն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը և ներառված է ՀՀ կառավարության ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարը պատասխանելով հաջորդ հարցին հավաստիացրեց, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով մշակվում է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայության և մասնավոր ոլորտ:
Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին խորհրդի նախագահին` բուհում բարեփոխումների իրականացման և զարգացման համար: