Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը «Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմնահարցեր» դասընթացի շրջանակում այսօր

կազմակերպեց բաց դաս:
Նույն ամբիոնի դասախոս, Հայ փրկարարական ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի նախկին պետ Պերճ Կարապետյանը, նորագույն տեխնոլոգիաների միջոցով, Հատուկ կրթության, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողներին ներկայացրեց պաշտպանական կառույցներն ու դրանց վթարային ելքերի առանձնահատկությունները` խոշոր աղետների ու վթարների ժամանակ:
«Փլուզման երևույթ» ֆիլմի դիտումն ուսանողներին հնարավորություն տվեց առավել հասկանալի և տպավորիչ դարձնել տեսական գիտելիքները:
Ուսուցման մեթոդների բարելավման և կրթական գործունեության բարձրացման նպատակով Մանկավարժական համալսարան հրավիրված դասախոսն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների պատրաստվածությանից և բարձր գնահատեց վերջիններիս գիտելիքները:
Բաց դասին ներկան էին նաև ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանը:
