14 օր շարունակ` սեպտեմբերի 9-23-ը, Հատուկ կրթության ֆակուլտետի տիֆլոմանկավարժություն մասնագիտության բակալավրիատի և մագիտրատուրայի 10 ուսանող ապրել և գործել

են տեսողության խանգարում ունեցող երեխաների հետ մեկտեղ:
Նույն ապրելակերպը կիսելով նրանց հետ`ուսանողները փակ աչքերով և ձեռնափայտով փորձել են հաղթահարել կույր երեխաների համար առկա արգելքները:
Վերջիններս մեկնել էին Լեհաստանի Պոզնան քաղաք «Տարածական կողմնորոշում» ուսուցման ծրագրի շրջանակում, որի առաջին փուլն անցկացվել էր Հայաստանում:
Ծրագրի նպատակն էր կատարելագործել ապագա տիֆլոմանկավարժների մասնագիտական հմտություններն ու ամրապնդել տեսական գիտելիքները պրակտիկ ոլորտում:
Տիֆլոմանկավարժություն մասնագիտության մագիստարտուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարինե Մկրտչյանի համար այցն աննախադեպ էր`թե´ ճանաչողական, թե´ պրակտիկ տեսանկյունից: Ինչպես Մարինեն, այնպես էլ ծրագրի մյուս մասնակիցները տպավորված են դպրոցում հատուկ կարիքներ ունեցողների համար ստեղծված պայմաններից.«Այնտեղ կային տարածական կողմնորոշման համար ստեղծված հատուկ խաղահրապարակներ, հոտառության և տեղաշարժման այգիներ»:

Անի Աբրահամյանի մասնագիտական փորձի կատարելագործմանն էլ օգնեց կույրերի համար գործող երեք թանգարաններից մեկում լինելը:
Շրջելով թանգարանի մութ սրահներում, տեղաշարժվելով տեսողական խնդիրներ ունեցողների նման` Անիի համար առավել շոշափելի դարձան տեսական գիտելիքները:
Ծրագրի ողջ ընթացքում ուսանողներին ուղղորդում էին Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Մարությանը, նույն ամբիոնի դասախոս Սուսաննա Մուրադյան, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Աննա Չարչյանը:
