ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվում են ՊՆ դասախոս-զինծառայողներն ու զինվորական հոգեբանները
02.10.2012
Սեպտեմբերի 18-29-ը Մանկավարժականում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության դասախոս-զինծառայողների և զինվորական հոգեբանների համար նախատեսված 72 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթաց:
Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացն անցկացրին փորձառու մասնագետներ` Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան Հակոբ Թադևոսյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գնդապետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վազգեն Մարգարյանը, Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլո Կամո Վարդանյանը և Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մարիամ Մեհրաբյանը:
Վերապատրաստման դասընթացն իրականացվեց «Ռազմական հոգեբանության առարկան, խնդիրները, հետազոտության մեթոդները», «Հոգեկանը և բարձրագույն իմացական գործընթացները», «Զինվորական կոլեկտիվի հոգեբանություն», «Անձը և զինվորական ծառայությունը», «Զինծառայողների հոգեբանական պատրաստություն», «Հոգեբանական ուղեկցություն», «Հոգեբանական օգնություն և վերականգնում», «Հոգեբանական պատերազմի ընդհանուր բնութագիրը» ուղղություններով:
Դասընթացի բոլոր մասնակիցները ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր: