ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զբոսանք-էքսկուրսիա Երևանում
02.10.2012
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում այս տարի անցկացվեց «Ճանապարհ» խորագիրը կրող ծրագիր:
Այդ առթիվ Երևանի պատմության թանգարանը հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ, որին մասնակցեցին նաև Մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության անդամները:
Վերջիննեսրս մասնակցեցին զբոսանք-էքսկուրսիային, որն անցավ քաղաքի հին և նոր կենտրոններում:
Զբոսանք–էքսկուրսիան սկսվեց թանգարանի մանրակերտից, որտեղ էքսկուրսավարները ներակայացրին քաղաքի պատմական ժառանգությունը, ապա շրջեցին Արգիշտի, Գր. Լուսավորիչ փողոցներով (նախկին Երևանի բերդի տարածք), եղան Մանկական զբոսայգում, քայլեցին Ստ. Շահումյանի անվան հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ:
Միջոցառման շրջանակում Ուսանողական գիտական ընկերության անդամները ծանոթացան քաղաքի հին և նոր պատմությանը:
Զբոսանք-էքսկուրսիայի ողջ ընթացքում ուղեկցող էքսկուրսավարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին: