ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ջազ երեկո Ամերիկյան համալսարանում
02.10.2012
ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»-ը շարունակում է հանդես գալ համերգային ծրագրով:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցի ջանքերով այս անգամ ջազ քառյակը հյուրընկալվել էր Ամերիկյան համալսարանում:
Համերգին ներկա էին բուհի դասախոսները, ուսանողները, ինչպես նաև՝ ռեկտոր Բրյուս Բողոսյանը:
Վերջինս շնորհավորեց ՀՊՄՀ ներկայացուցիչներին բուհի 90-ամյակի կապակցությամբ և ավելացրեց. «Շնորհակալ եմ այս հիանալի նախաձեռնության համար: Վայելեցինք հիասքանչ երաժշտություն՝ չզգալով, թե ինչ աննկատ անցավ ժամանակը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, որպեսզի նման այցերը լինեն շարունակական»:
Հանդիսատեսը իր գոհունակությունը հայտնեց նման բարձրաճաշակ երաժշտություն մատուցելու համար՝ սպասելով ջազ քառյակի նոր համերգներին: