Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որը նվիրված էր բուհի հիմնադրման 90-

ամյակին:
Մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի ուսանողներից կազմված 8 թիմեր:
Ժյուրիի կազմում էին ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական գծով տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզե Մայիլյանը, ֆակուլտետի Արհմիության նախագահ Իսկուհի Լափայանը, Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վահանյանը, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Հայկ Գրիգորյանը և ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Վերջինս ողջունեց թիմերին մասնակիցներին, ծանոթացրեց մրցույթի կանոններին՝ տեղեկացնելով, որ այսուհետ հաղթական գավաթը կլինի փոխանցիկ. նման ինտելեկտուալ խաղ-մրցույթ կկազմակերպվի յուրաքանչյուր կիսամյակ:
Մրցող թիմերը պատասխանեցին տարբեր ոլորտների վերաբերող տրամաբանական հարցերի:
Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 1-ին տեղը զբաղեցրել է «Նաիրի», իսկ 2-րդ և 3-րդ տեղերը՝ «Կիլիկիա» և «Ուրարտու» թիմերը:
«Նաիրի» թիմին շնորհվեց հաղթական գավաթ, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները ստացան մասնակցության պատվոգրեր և հուշանվերներ:
