ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ
05.10.2012
Ուսուցիչ: Որքան ջերմություն ու ապագա կա այս խոսքի մեջ, որքան հուշ ու մանկություն, որքան սեր ու նվիրում: Յուրաքանչյուրն իր կյանքի ամենահարազատ դեմքերի կողքին հաստատ հիշում է իր առաջին ուսուցչին, նրան, ով բացեց գիտելիքի ոսկե դուռը ու ցույց տվեց ճանաչողության երկար ու ձիգ ճանապարհը: Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ:
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են ուսուցչի օրը:
Այն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում 1994 թվականից՝ որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն: Հայաստանում Ուսուցչի տոնը պաշտոնապես նշվում է 2001 թվականից: