ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը՝ համաքաղաքային շաբաթօրյակին
08.10.2012
Հոկտեմբերի 6-ին Մանկավարժական համալսարանը մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին:
10 ֆակուլտետների դեկանատներն ու Ուսանողական խորհուրդները կազմակերպել էին բուհի 6 մասնաշենքերի շրջակայքի մաքրումն ու կանաչապատ տարածքների բարեկարգումը:
Ուսանողների և աշխատակազմի ջանքերով աղբահանվեց համալսարանին հարակից շուրջ 2000 քմ տարածք:
Աշխատանքների ընթացքին հետևել է նաև համալսարանի հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանն ու ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:
Բուհի տնտեսական վարչության պետ Վոլոդյա Մշեցյանը armspu.am – ի հետ զրույցում հույս հայտնեց, որ քաղաքապետարանը մինչև աշնան վերջ կկատարի համալսարանի խնդրանքը և բուհին կից այգիներում կիրականացնի էտման աշխատանքներ: