Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանի և դասախոս Պերճ Կարապետյանի նախաձեռնությամբ

պարբերաբար կազմակերպվում են այցեր համապատասխան հաստատություններ՝ տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու համար:
Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմնահարցեր առարկայի շրջանակում Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր այցելեցին Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ:
400 քմ տարածք զբաղեցնող և 70 ապաստարան ունեցող 3-րդ կարգի այս պաշտպանական կառույցն օգտագործվում է օդային հարձակումների և տեխնածին աղետների ժամանակ:
Քաղպաշտպանության շտաբի պետ, գեներալ Ռուբեն Հարությունյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին ապաստարանում՝ օդափոխման, սննդի, հանգստի սենյակներում, բուժկետում, ծանոթացան մուտքային և ելքային պայմաններին, էլեկտրամատակարարման ապարատին՝ դիզել-գեներատորին:
«Եթե այսպիսի այցերն ամրապնդում են ուսանողների գործնական հմտությունները, ապա ֆիզիկայի ինստիտուտի աշխատակազմի համար սա կազմ-պատրաստ լինելու ևս մեկ առիթ է»,-ասաց Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանը:
Ֆիզիկայի ինստիտուտի ապաստարանում շրջելուց հետո ուսանողները խոստովանեցին, որ առարկան մեծապես նպատում է իրազեկված լինելուն, իսկ գործնական պարապմունքները՝ արագ ու ճիշտ կողմնորոշվելուն: