Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի 15 աշակերտներն ու դասղեկ Աննա Ղարսլյանը Մանկավարժական համալսարան այցելության ընթացքում ծանոթացան կենսաբանության կաբինետին:

Բաց դասի ընթացքում կենսաբան ուսանողներն աշակերտներին կենդանի գորտի օրինակով ցուցադրեցին նրա նյարդային համակարգի կառուցվածքն ու ռեֆլեքսները, իսկ քիմիկոսները կատարեցին քիմիական հետաքրքրաշարժ փորձեր:
Քվանտ վարժարանի հյուրերը մանկավարժականում էին Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս կենսաբանական գիտությունների թեկնածու Մարո Քոչարյանի հրավերով:
Վարժարանի աշակերտներին ողջունեցին ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, գիտության և հետբուհական գծով փոխդեկան Վարդուհի Հովսեփյանը, դասախոս Մարո Քոչարյանը և ֆակուլտետի քիմիա, կենսաբանություն մասնագիտության ուսանողները:
«Բաց դասի նպատակն էր Քվանտ վարժարանի աշակերտներին ներկայացնել մանկավարժական համալսարանը, նրա պատմությունը, ավելի մոտիկից ծանոթացնել քիմիա և կենսաբանություն մասնագիտությունների առանձնահատկություններին, ինչը կնպաստի ապագայում նրանց մասնագիտական կողմնորոշմանը»,-ասաց Սվետլանա Հովակիմյանը:
Աշակերտները Մանկավարժական համալսարանից գնացին վառ տպավորություններով`հետագայում նորից հանդիպելու ակնկալիքով: