Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ դասախոս Պերճ Կարապետյանի ղեկավարությամբ, Արտակարգ իրավիճակներ դասընթացի շրջանակում մասնակցեցին ՀՀ ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում(ՃԿՊԱ) կազմակերպված միջոցառում-վարժանքին:
«Կանայք և աղջիկները՝ աղետներին դիմակայելու տեսանելի և անտեսանելի ուժ» խորագիրը կրող վարժանքի նպատակն էր բարձրացնել աղետների ռիսկի նվազման գործընթացում հասարակության իրազեկվածությունը, խրախուսել կանանց և աղջիկների մասնակցությունը և զարգացնել աղետներին դիմակայելու կարողությունները:
Վարժանքի առաջին փուլում ցուցադրվեցին տուժածներին պարանների միջոցով շենքի պատուհանից իջեցնելու գործում փրկարարների և ուսանողների հմտությունները:
Միջոցառման հաջորդ հատվածում «ավտոտրանսպորտային պատահար» էր . կին վարորդը գլխի և ողնաշարի պայմանական վնասվածքներ էր ստացել: Ուսանողներին հաջողվեց կարճ ժամանակում դուրս բերել տուժածին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Ուսանողներից Լիլիթ Վահանյանը նշեց, որ դեմ չէր լինի երկրորդ անգամ էլ կատարեր նույն վարժանքը. դրական էմոցիաներն արդեն հաղթահարել են վախը:
Նշենք, որ հոկտեմբերի 13-ը ԱՌՆ` աղետների ռիսկի նվազման, միջազգային օրն է: Այս տարի այն շեշտադրում է կանանց կարևորագույն դերը աղետներին նախապատրաստվելու և դրանց ռիսկը նվազեցնելու գործում:
.jpg)
