ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒԳԸ-ն մասնակցեց գիտաժողովի
16.10.2012
Մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը մասնակցում է Երևանի պետական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին:
Հոկտեմբերի 15-19-ն անցկացվող գիտաժողովին բուհից կմասնակցի տարբեր ֆակուլտետների 14 մագիստրոս և ասպիրանտ:
Վերջիններս իրենց զեկույցներում կանդրադառնան մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների վարքային խնդիրներին, նրանց բառապաշարի հետազոտության և զարգացման առանձնահատկություններին, ներառական նախադպրոցական հաստատությունների արդի հիմնահարցերին և ոլորտի այլ խնդիրներին:
Մանկավարժականի ներկայացուցիչները զեկուցումներով հանդես կգան նաև մանկավարժության, հոգեբանության, կենսաբանության ու աշխարհագրության, ոլորտներում:
Նշենք, որ ԵՊՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովը նվիրված է հայ գրատպության 500, և ԵՊՀ ՈՒԳԸ 65-ամյակներին:
Գիտաժողովին մասնակցում են Հայսատանի Հանրապետության 15 և ԱՊՀ 16 բուհերի շուրջ 350 զեկուցողներ, որոնց հոդվածները տպագրվելու են: