Հոկտեմբերի 15-ին և 16-ին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հինգ մագիստրոս Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման

65 և հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին հանդես եկան զեկուցումներով:
Փիլիսոփայության և հոգեբանության մասնաճյուղում «Անձի տիպերի դերը մասնագիտական աճի մեջ» թեմայով զեկուցում ներկայացրեց Մարիամ Մելքումյանը (ղեկավար Սամվել Խուդոյան), «Ռեֆլեքսիայի և ինքնագնահատականի դրսևորման օրինաչափությունները» թեման ներկայացրեց Արուսյակ Մատասյանը (ղեկավար Սուսաննա Փիլոսյան), «Կոնֆլիկտների հոգեբանության պատճառականությունը իրավաբանական գործունեության մեջ» թեմային անդրադարձավ Անի Հովհաննիսյանը ( ղեկավար Սրբուհի Գևորգյան):
Գիտաժողովի հաջորդ օրը Մանկավարժության մասնաճյուղում Աննա Պողոսյանը ներկայացրեց «Ներառական կրթության ծրագրի զարգացման հեռանկարները ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում» թեման (ղեկավար Հակոբ Թադևոսյան), «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական ինտեգրիացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմային տեղեկացրեց Լիլիթ Հակոբյանը (ղեկավար Հակոբ Թադևոսյան), Արևիկ Սերոբյանի միջոցով ներկաները ծանոթացան «Դժվար երեխաներ, թե՞ դժվար ծնողներ» թեմային (ղեկավար Անուշ Արզումանյան):
Գիտաժողովի կազմակերպիչները, Երևանի պետական համալսարանի դասախոսները ողջունեցին մեր ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին` բարձր գնահատելով նրանց աշխատանքները:
Նրանք կարևորեցին հատկապես այն, որ ներկայացված զեկույցները հիմնավորված էին նաև գործնական-հետազոտական աշխատանքներով: Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: