ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հմտանում են նկարչության ապագա մանկավարժները
23.10.2012
Կերպարվեստ և գծագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն այս տարվա պրակտիկան անցկացրեցին Երևանի մի քանի դպրոցներում, այդ թվում նաև՝ համար 104 հիմնական դպրոցում՝ դասախոս Նաիրա Մխիթարյանի ղեկավարությամբ:
Վրձնի, գույների ու կտավի հետ շփվելու հնարքներ, ուղղություններ, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր նկարիչ. այս ամենի վերաբերյալ ունեցած գիտելիքներն ուսանողներն աշակերտներին էին փոխանցում «Նկարչություն» առարկայի շրջանակում:
Պրակտիկայի ընթացքում նրանք ոչ միայն սովորեցնողի, այլև սովորողի դերում էին. դպրոցի ուսուցիչներն ամեն կերպ աջակցում էին ապագա մանկավարժներին:
«Դպրոցում անցկացրած պրակտիկան իր մեջ ամփոփեց չորս տարվա ընթացքում ուսանողների ստացած գիտելիքները: Պրակտիկան կարծես քննություն լիներ՝ մոռացվածը վերհիշելու և դրանք նորովի փոխանցելու գալիք սերունդներին»,-ասաց ղեկավար-մեթոդիստ Նաիրա Մխիթարյանը:
Տնօրեն Հայկանուշ Նիկոյանի, ուսուցչական անձնակազմի և աշակերտների ջերմ ընդունելությունը ապահովեց պրակտիկայի արդյունավետությունն ու ստեղծագործական եռանդը:
Պրակտիկան բարձր մակարդակով անցկացնելու, դպրոցում իրականացվող կազմակերպչական և ձևավորման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար դպրոցի տնօրենի կողմից ուսանողներն ու պրակտիկայի ղեկավար Նաիրա Մխիթարյանն արժանացան շնորհակալագրի: