ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարում են նաև Մանկավարժականի դասախոսները
24.10.2012
Հոկտեմբերի 23-ին Մանկավարժական համալսարանի մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի և «Նոր սերունդ» մարդասիրական կազմակերպության համատեղ ջանքերով իրականացվեց ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան նվիրված «Մանկավարժներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» թեմայով սեմինար-վարժանք, որին մասնակցեցին բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 20 դասախոս:
«Հասնել զրոյի» կարգախոսով սեմինար-վարժանքը նախատեսված էր բացառապես պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Այն անցկացվեց ինտերակտիվ մեթոդներով, ինչն ավելի արդյունավետ էր նախանշված թեմայի ընկալման առումով:
Սեմինար-վարժանքի ավարտին բոլոր դասախոսներն ստացան հավաստագրեր: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին` կարևորելով ստացած տեղեկատվության անհրաժեշտությունը:
Մասնակիցները դիմեցին Մանկավարժական համալսարանի Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի ղեկավարին, որ վերջինիս կողմից կազմակերպվող նմանատիպ սեմինար-վարժանքները լինեն շարունակական: