ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բիզնեսի «փիլիսոփայությունը» կբացահայտի Ռուբեն Գրիգորյանը
31.10.2012
ՙՑանկացած գործ սկսելուց առաջ շատ կարեւոր է գիտակցել, հոգու խորքում զգալ եւ հիվանդանալ ձեր գեղեցիկ գաղափարի իրականացման հեռանկարով, իսկ նպատակին հասնելուց հետո հիանալ ձեր արածի արդյունքով՚:
Այս սկզբունքով է առաջնորդվում ռադիոինժեներ, տնտեսագիտության թեկնածու, գործարար եւ բարեգործ Ռուբեն Գրիգորյանը, որն իր հաջողության գաղտնքիները, ինչպես նաեւ բիզնեսի փիլիսոփայությունը կներկայացնի Մանկավարժական համալսարանի սաներին ու պրոֆեսորադասախոսական կազմին:
Նա բուհի հրավերով Հայաստանում է:
Մոսկվայի առաջատար ներդրումային-շինարարական ««РУЦОГ» հոլդինգի ղեկավարը նոյեմբերի 2-ին`ժամը 14.00-ին, Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կներկայացնի «Ինչի°ց է սկսվում բիզնեսը» թեմայով դասախոսությունը:
Հանդիպման նպատակն է ուսանողներին օգնել հասկանալ` ի°նչ է անհրաժեշտ ցանկացած գործ սկսելուց առաջ:
Նշենք, որ մեր հայրենակից Ռուբեն Գրիգորյանը 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի պատվավոր շինարար: Նրա ղեկավարած ««РУЦОГ» հոլդինգը շինարարական ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք: Հոլդինգն աչքի է ընկնում նաեւ բարեգործական նախագծերով՝ հատկապես եկեղեցաշինության ոլորտում:
«РУЦОГ»-ի բարեգործությամբ են կառուցվել Հայ Առաքելական եկեղեցու Նոր - Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի նստավայրերը, ինչպես նաեւ Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին: