Առաջնորդվելով «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» սկզբունքով՝ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ

Կարապետյանը հաճախ է կազմակերպում տեսականն ամրապնդող գործնական պարապմունքներ:
Այս անգամ Լոգոպեդիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այցելեցին «Զվարթնոց» օդանավակայան՝ տեսնելու ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը արտակարգ իրավիճակների ժամանակ:
Կրելով անհատական պաշտպանության հագուստներ՝ ուսանողներն օդանավակայանի աշխատակիցների ուղեկցությամբ ականատես եղան, թե ինքնաթիռների վթարների ժամանակ ինչպես են իրականացվում հրդեհաշիջման աշխատանքները մարդկանց էվակուացումն ու տարհանումը:
Լոգոպեդիայի 4-րդ կուրսի ուսանողուհի Կարին Եղյանը խոստովանեց, որ հիացած է օդանավակայանի աշխատակիցների բարձր պատրաստվածությամբ և հրշեջ մեքենաների տեխնիկական զինվածությամբ, որոնք, ի դեպ, միակն են տարածաշրջանում:
Նրա կուրսընկեր Լաուրա Հասրաթյանը շատ է կարևորում արտակարգ իրավիճակներում գրագետ կողմնորոշվելու անհրաժեշտությունը և ավելացնում. «Այս առարկան նպաստում է, որպեսզի մենք զինվենք անհրաժեշտ գիտելիքներով և լինենք պաշտպանված»:
Խոսելով սպասվող գործնական պարապմունքների մասին՝ Պերճ Կարապետյանը հավաստիացրեց, որ պլանավորում է հետագայում մի դաս-պարապմունք էլ կազմակերպել Մետրոյի մոտակա կայարանում և համալսարանի բարձրահարկ մասնաշենքում, որպեսզի ուսանողները ծանոթ լինեն պատսպարման և էվակուացման աշխատանքներին: