ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շուտով աննախադեպ գիտաժողով Մակավարժականում
01.11.2012
Նոյեմբերի 19-23-ը Մանկավարժականում ՅՈՒՆԵՍԿO-ի հովանավորությամբ կանցկացվի «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցման» գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար Մանկավարժականում կհյուրընկալվեն «Ակտիվ ուսուցման» ծրագրի ստեղծման և զարգացման գործընթացում մեծ ավանդ ունեցող մի շարք անվանի պրոֆեսորներ Ֆրանսիայից, Ավստրալիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Թունիսից:
«Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցման» գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ, ՀՊՄՀ-ի, Երևանի պետական համալսարանի, Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Իրանի Հանրապետության Թավրիզի համալսարանի ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառի երիտասարդ հետազոտողներ, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ, հայցորդներ և ասպիրանտներ: