Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու Ուսանողական խորհուրդը այցելեցին Մարի Իզմիրյանի անվան մանկատուն:

Այցի նպատակն էր փոքրիկ նվերների և համերգի միջոցով անմոռանալի վայրկյաններ պարգևել մանկատան երեխաներին: Մշակույթի հանձնաժողովի նախագահ Շուշանիկ Նահապետյանի ջանքերով մանկատանը կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որին մասնակցեցին ինչպես Հատուկ կրթության ֆակուլտետի շնորհալի ուսանողները, այնպես էլ մանկատան երեխաները:
Մարդասիրական նախաձեռնությանը աջակցել էին նաև Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Թամարա Գալստյանը, Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ավագյանը, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Աստղիկ Շահվերդյանը:
Մանուկները երջանիկ էին հետաքրքիր, հաճելի և ջերմ այցի համար: