Մանկավարժական համալսարանն հյուրընկալել էր հայաստանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման հարցերով աշխատակիցներին՝ ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում վերապատրաստում իրականցնելու համար:
Վերապատրաստման ընթացքում ծրագրի հայաստանյան գործընկերներ հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրեցին BOOST ծրագրի շրջանակներում համալսարանների միջազգայնացման, ակադեմիական շարժունության զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման հմտությունների ձևավորման վերաբերյալ ձեռք բերած փորձն ու գիտելիքները:
Անդրադարձ եղավ նաև բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին (առավել մանրամասն տեղեկատվությանը ծանոթացեք http://boost.old.aspu.am/ հասցեով):
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ բարձրագույն կրթության միջազգայնացման խթանման և գրավչության բարձրացման միջոցներին, միջազգայնացումը տանը, միջազգային դեսպանների ծրագրին, համալսարանի տեսանելիության խթանմանը, կրկնակի դիպլոմի շնորհման ընթացակարգին և այլն:
Նշենք, որ Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի համակարգողը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է: Վերապատրաստմանը ներկա էին ներկայացուցիչներ Վանաձորի պետական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման եվ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից: