ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց Համաշխարհային օվկիանոսի վիճակի գիտական ​​ըմբռնումն ու գնահատումը  
22.03.2023
Ներկայացվեց Համաշխարհային օվկիանոսի վիճակի գիտական ​​ըմբռնումն ու գնահատումը   

Այսօր Մանկավարժական համալսարանում  էր  Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասիստենտ, քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Գոնչարը։

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հրավերով բուհում հյուրընկալված Մարինա Գոնչարը հանդես եկավ գիտական ինտերակտիվ դասախոսությամբ։

Նա «Համաշխարհային օվկիանոսի վիճակի գիտական ​​ըմբռնում և գնահատում» թեմայի շրջանակներում ներկայացրեց ՄԱԿ-ի փորձագետների գնահատականը՝ Համաշխարհային օվկիանոսի, օվկիանոսների ֆիզիկական և քիմիական վիճակի՝ ծովի մակարդակ, օվկիանոսի շրջանառություն, ջրի ջերմաստիճան և ջերմության պարունակություն, աղիություն, թթվայնացում, լուծված թթվածին, ծովի սառույց և դրա կապը կլիմայի փոփոխության հետ:

Բանախոսն իր ելույթում ընդգծեց, որ մարդածին բազմաթիվ գործոններ շարունակում են բացասաբար անդրադառնալ օվկիանոսի, ինչպես նաև ֆաունայի բնակության՝ մագրոսների և կորալային խութերի վրա։

Վերջինիս դիտարկմամբ՝ բացասական ազդեցության պատճառ են կլիմայի փոփոխությունները,  անկայուն ձկնորսությունը՝  ներառյալ  որսագողություն, մթնոլորտի աղտոտումը,  նուտրիենտների և այլ վտանգավոր նյութերի ներմուծումը, ինչպես նաև մարդածին աղմուկի մակարդակի բարձրացումն ու ափամերձ տարածքների օգտագործման և հանքերի գործունեության չկանոնակարգված լինելը․«Համաշխարհային օվկիանոսը զբաղեցնում է երկրի մակերևույթի մոտ 71 տոկոսը․ անմիջականորեն ազդում է մեր մոլորակում կյանքի պահպանման վրա, հանդես գալիս որպես կայուն զարգացման գործընթացի անբաժանելի մաս և կարևորագույն գիտական հետազոտությունների օբյեկտ»,- իր ելույթում նշեց  քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Գոնչարը։

Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուզաննա  Սադոյանը դասախոսությունը բացառիկ համարեց․ հրավիրյալ դասախոսը ներկայացրեց գլոբալ հիմնախնդիրը, ինչը  մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։

Նշենք, որ  հանդիպման ընթացքում ցուցադրվեցին թեմայի վերաբերյալ տեսանյութեր,  ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։