ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց ՀՊՄՀ-ի «Ամառային դպրոց» կազմակեպելու փորձը
29.06.2016
Ներկայացվեց ՀՊՄՀ-ի «Ամառային դպրոց» կազմակեպելու փորձը

Հունիսի 28-ին Իտալիայի Սալեռնոյի համալսարանում բուհի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար կազմակերպվել էր հանդիպում՝ ներկայացնելու նույն հաստատությունում հուլիսին կազմակերպվելիք ամառային դպրոցի մասին:

ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, ով Էրազմուս Մունդուս ԷՄԲԵՐ փոխանակման ծրագրի շրջանակներում գտնվում է այդ համալսարանում, համալսարանի դասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց Մանկավարժական համալսարանի ամառային դպրոցի կազմակերպման փորձը:

Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի մշակութային առանձնահատկություներին, ՀՊՄՀ-ի կառուցվածքին:

Ուսանողները և համալսարանի այլ ներկայացուցիչներ դրականորեն գնահատեցին ՀՊՄՀ-ի միջազգային ամառային դպրոց կազմակերպելու փորձը՝ նշելով, որ Սալեռնոյի համալսարանում առաջին տարին է փորձ արվում ներդնել նմանատիպ ծրագիր: Նրանց կարծիքով՝ այն կնպաստի ուսանողների ներգրավվածությանը միջմշակութային հաղորդակցությանը և միջազգայնացմանը երկրի ներսում՝ ծրագիրն անվանելով հենց Open your mind: internationalization at home:

Հանդիպմանը նաև ներկա էին Սալեռնոյի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նունցիա Ֆրայեզեն, Տնտեսագիտության, քաղաքագիտական և սոցիալական գիտությունների հաղորդակցությունների ֆակուլտետի դեկան Ադալգիզո Ամենդոլան, ամառային դպրոցի կազմակերպիչ, համալսարանի պրոֆեսոր Ֆռանչեսկա Մանես Ռոսին, ինչպես նաև տեղական ֆինանսական և ձեռնարկատիրական մի շարք կազմակերպությունների վարչակազմը:

Նշենք, որ փոխանակման ծրագրի ողջ ընթացքում քննարկվել է Սալեռնոյի համալսարանի հետ Էրազմուս Պլյուս ծրագրի շրջանակներում համագործակցությունը շարունակելու հանգամանքը՝ ուղղված թե՛ կրեդիտային շարժունությանը, և թե՛ համալսարանական զարգացման ծրագրերին: