ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց ՀՊՄՀ-ի միջազգայնացման փորձը
30.03.2018
Ներկայացվեց ՀՊՄՀ-ի միջազգայնացման փորձը

Մանկավարժական համալսարանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում 20 բուհերի միջազգային համագործակցության բաժինների աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվեցին նաև Էրազմուս+ շարժունության հայաստանյան ձեռքբերումներն և մարտահրավերները:

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց վերջին 6 տարիների ընթացքում ԲՈւՀ-ի միջազգային գործընթացները, ինչպես նաև միջազգային կրեդիտային շարժունության իրականացման փորձի փոխանակումը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարանների հետ համագործակցություն, ՏԵՄՊՈՒՍ, Էրազմուս + ծրագրեր, ինչպես նաև շարժունության և համատեղ կրթական մի շարք ծրագրեր և այլն. սրանք այն միջազգային  գործընթացներն են, որոնց վերաբերյալ Մանկավարժական համալսարանն արդեն իսկ ունի շոշափելի ձեռքբերումներ:

Քրիստինա Ծատուրյանն կարևորեց նաև «միջազգայնացումը երկրում»՝ նկատի ունենալով ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են համագործակից օտարերկրյա բուհերի մի քանի տասնյակ ուսանողներ:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան կարևորեց միջազգային համագործակցության բաժինների նման ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ սա մեծ համագործակցություն է, որում կարևոր է յուրաքանչյուր կարծիքն ու ներդրումը:

Հանդիպման ընթացքում կայացավ նաև Էրազմուս+ BOOST կարողությունների զարգացման ECTS ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը: