ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանի հրավերով երկօրյա դասախոսություններով բուհում էր Լիոնից ժամանած լոգոպեդ Աստղիկ Թոփուզխանյանը:
Մեր երկիր բազմաթիվ անգամներ այցելած մասնագետի այս այցը տարբերվում է. առաջին անգամ նա հանդիպեց ապագա և տարբեր հաստատությունների ներկայիս լոգոպեդների հետ՝ համատեղ քննարկելու ֆրանսիական փորձը, այն համեմատելու տեղականի հետ, ինչպես նաև քննարկել ոլորտի խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները:
Ֆրանսահայ մաասնագետի կարծիքով՝ յուրաքանչյուր բուժհաստատությունում պարտադիր է լոգոպեդի առկայությունը, ինչը ցավոք Հայաստանում առկա չէ. բացի այդ, բուհում քիչ են նաև պրակտիկ դասաժամերը:
Անդրադառնալով իր անելիքներին՝ Աստղիկ Թոփուզխանյանը հավելեց, որ մշակել է հայ լոգոպեդների հետ հանդիպելու, նրանց վերապատրաստելու ծրագիր, որը հնարավարություն կտա ընդլայնել համագործակցության եզրերը:
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանն էլ old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ լոգոպեդ մասնագիտությունը հիմնականում նույնացվում է դպրոցներում աշխատող մասնագետների հետ. ցավոք քչերը գիտեն, որ այն կարևոր դեր ու նշանակություն ունի նաև բժշկական հաստատություններում, որոնց մասնագետները կարծես ստվերում են մնացել և չունեն ակտիվ դերակատարում կազմակերպվող ձեռնարկներին:
Նշենք, որ հանդիպումներին մասնակցեցին հանրապետության բշժկական և կրթական հաստատությունների, վերականգնողական կենտրոնների գործող մասնագետներ և Մանկավարժական համալսարանի ուսանողներ: