ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին թանգարանի կրթական հնարավորությունները
09.07.2025
Ներկայացվեցին թանգարանի կրթական հնարավորությունները

Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով դասընթացը։

Այսօր մեկնարկեց 5-օրյա ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր շուրջ 20 մենթոր դպրոցի ուսուցիչ։

Հիշեցնենք, ծրագրի նպատակն է ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը, ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ բարձրացնել դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը, ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, որ ներկա էր ծրագրի բացմանը, ընդգծեց՝ ուրախ են հյուրընկալել դասընթացի մասնակիցներին, այս անգամ՝ ուսուցիչներին։

Նա կարևորեց դպրոց-թանգարան կապն ու համագործակցությունը՝ արդեն նոր ձևաչափով․ինչպես Մանկավարժական համալսարանը, այնպես էլ համակազմակերպիչները, ոլորտի մասնակիցներից ակնկալում են կարևոր արդյունք, պատասխանատու վերաբերմունք՝ կարևոր առաքելության շրջանակներում։

Պրոռեկտորը վստահեցրեց՝ պատրաստ են աջակցել, ուղղորդել, լսել մասնակիցների դիտարկումները․նաև հնարավոր համարեց բուհում գործող լաբորատորիաների հետ համագործակցությունը։ Վստահ է՝ լավարկված գիտելիքներով գործնականում կնպաստեն ժամանակակից թանգարանագիտության զարգացմանը։

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ թանգարան-դպրոց կապ համատեքստում կարևորեց թանգարանի հարուստ ռեսուրսների գործածումն ու որպես կրթական հնարավորության դիտարկումը։

ՀՊՄՀ պրոռեկտորը խոսեց հանրակրթության ոլորտում առկա փոփոխությունների մասին՝ չափորոշիչներից մինչև ծրագրեր, և գործող ուսուցիչներին հորդորեց թագարնների օգնությամբ կաևոր աշխատանք կատարել։

«Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով դասընթացի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Նա խոսեց կառույցի մշակութային քաղաքականության, կրթական տարբեր նախաձեռնություններում մշակույթի դերի ամրապնդման, առավել առարկայական դարձնելու, դասընթացի մասին և ընդգծեց ժամանակակից աշխարհում թանգարանային մանկավարժության և թանգարան-դպրոց կապի կարևորությունը։

Աստղիկ Մարաբյանը պատահական չհամարեց նաև դասընթացի խորագրի ընտրությունը․ թանգարանի կրթական հնարավորությունները, ըստ բանախոսի, անսահամանափակ են և ցանկացած ոլորտ, ուղղություն, առարկա կարող է իր հետաքրքիր ծրագրային արդյունքը ստանա թանգարաններում։

Աստղիկ Մարաբյան լիահույս է՝ ծրագրի մասնակիցները, որպես դեսպաններ, իրենց գիտելքիները, հմտությունները կփոխանցեն գործընկերներին՝ համատեղ ուժերով իրագործելով ծրագրի նպատակները։

Նշենք, որ «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» խորագրով ծրագրի արդյունքում ուսուցիչները և թանգարանային մանկավարժները համատեղ կմշակեն դպրոցական ուսումնական ծրագերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր` ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան, ինչպես նաև կկազմվի «Թանգարանային կրթական ծրագրերի» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցի կազմում և տպագրություն։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանն ընդգծում է՝ ծրագիրը, թանգարանը կրթության մաս դարձնելուց բացի, համակարգման նպատակ ունի նաև։ Բանախոսը նկատում է՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը ենթադրում է կարողունակ կրթություն՝ ուսումնառության նոր մոտեցումներ, սկզբունքներ, կրթություն, որը կապ կունենա իրական կյանքի հետ, երեխաների մոտ ձևավորի հմտություններ, արժեհամակարգ և դիրքորոշում, կձևավորի մարդու, որը ժամանակակից աշխարհում կունենա կայուն գիտելիքներ, իսկ մարդ-քաղաքացի դաստիարակելու առումով չափազանց կարևոր են հասարակագիտական առարկները․«Մենք պետք է քարտեզագրենք թեմաները, յուրաքանչյուրի համար սահմանենք գործառույթ՝ ամրապնդենք միջառարկայական կապերը, որ մեր գործն էլ լինի հեշտ, արդյունավետ և նպատակային»։

Դասընթացի ընթացքում Լիլիթ Մկրտչյանը՝ որպես սեմինարավար-փորձագետ, անդրադարձավ թանգարանային կրթությանը՝ միջառարկայական ուսուցման աջակցող հարթակ, թանգարանին՝ որպես չափորոշչահեն կրթության (ուսուցման) միջավայր. մեթոդներ և գործիքներ։

ՀՊՄՀ Թանգարանի տնօրեն, Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ Ալվարդ Գրիգորյանն խոսեց թանգարանի կրթական գործունեության համատեքստում հումանիստական մանկավարժության և թանգարանային հաղորդակցության տեսության մասին, իսկ «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն էլ անդրադարձավ թանգարանային և դպրոցական մանկավարժների համագործակցությանը։