Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առթիվ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը պարգևատրվել է Նիկողայոս Տիգրանյանի անվան մեդալով։
Ֆակուլտետը պարգևի է արժանացել հատուկ մանկավարժների պատրաստման գործում ունեցած մեծագույն ավանդի համար։
Նշենք, որ մեդալը հանձնվել է Հատուկ և ներառական ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանին, որը 2017 թվականից ղեկավարում է ֆակուլտետը։