Հայաստանի գրողների միության ամենամյա «Նիկոլ Աղբալյան» մրցանակը գրականագիտության ոլորտում շնորհվել է ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանին։
Մրցանակը տրվել է ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանին՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն եւ «մանրուքներ» գրքի համար։
Պրոֆեսոր Դանիելյանի գիրքը լույս է տեսել վերջերս․ նվիրված է Հակոբ Օշականի ծննդյան 140-ամյակին:
Ավելի վաղ, գրքի շնորհանդեսին Սուրեն Դանիելյանը նշել էր․« Չափազանց դժվար է երկխոսություն ձևավորելը սերունդների միջև, գրական աշխարհների միջև, մարդկանց միջև։ Օշականը բացել է իր առջև գրականության նշանակությունը՝ իբրև գերխնդիր, իբրև ճանաչողություն։ Նա իսկապես փոխեց մեր պատկերացումների ավանդական կարգը։ Այսօր նրան ճանաչելու համար պարզապես պետք է ընթերցել»։