Օրերս ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանի ուսանողների միջև կայացավ առցանց հանդիպում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու բուհերի միջև իրականացվող նոր նախագիծը, որի նպատակն է խթանել ուսանողների միջմշակութային հաղորդակցությանը։
Առցանց հանդիպմանը ուսանողներին ողջունեց, նախագծի հիմնական բաղադրիչներն ու ակնկալվող վերջնարդյունքները ներկայացրեց Մաաստրիխտի համալսարանի հոգեբանության և նեյրոգիտության ֆակուլտետի դասախոս Նարեկ Հարությունյանը։
ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանն էլ ընդգծեց իրականացվող ծրագրի կարևորությունն ու արդիականությունը բուհի համար և հույս հայտնեց, որ Մաաստիրխտի համալսարանի հետ համագործակցությունը նոր ու երկարաժամկետ ծրագրերի սկիզբ կդառնա։
Բուհերի ուսանողներն իրենց ոգևորությունը հայտնեցին նոր նախագծի և համատեղ աշխատանքի վերաբերյալ։
Նախագծի ընթացքում ՀՊՄՀ-ի և Մաաստրխտի համալսարանի ուսանողները կբաժանվեն խմբերի՝ Հայաստանում և Նիդերլանդներում իրականացնելով հետազոտական աշխատանքներ։