ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը որպես միջազգային փորձագետ մասնակցել է ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում կայացած «Հյուսիսային Կովկասը նոր տեխնոլոգիական կառույցներում» թեմայով միջազգային ֆորումին:
Ֆորումին մասնակցում էին ինչպես հյուսիսկովկասյան հանրապետությունների, այնպես էլ ՌԴ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Պրոֆեսորը երկօրյա ֆորումին ներկայացրել է «Մարդկային կապիտալի զարգացման ուղիները տարածաշրջանում և գիտակրթական համակարգի առանձնահատկությունները» թեմայով զեկույցը:
Ֆորումի նպատակն էր համախմբել ՌԴ-ի հյուսիսկովկասյան տարածաշրջանի ուժերը, ինչը կնպաստի գիտակրթական, սոցիալ-տնտեսական, բնակչության ֆինանսական գրագիտություն աստիճանի բարձրացման զարգացմանն ու այլն:
Օրեր առաջ ամբիոնի վարիչը եղել է նաև Վոլոգդա քաղաքի սոցիալ-տնտեսական հետազոտությունների գիտակրթական կենտրոնում (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղ), որի հետ ՀՊՄՀ-ն ունի համագործակցության հուշագիր:
Գործընկերները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ բուհի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան կանցնեն Վոլոգդայի գիտակրթական կենտրոնում, կկազամակերպվի համատեղ գիտական կոնֆերանս:
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսորդասախոսական կազմի որակավորման բարձրացման նպատակով կկազմակերպվեն վեբինարներ, այցեր, ինչպես նաև կենտրոնի գիտնականների հետ համատեղ կիրականացվեն հետազոտություններ:
ՌԴ կատարած այցի շրջանակներում պրոֆեսոր Արմեն Սահակյանը որպես համանախագահող մասնացկել է նաև «Էկոնոմիկա և կառավարում 21-րդ դարում.պրակտիկա և տեսություն» 5-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին:
Գիտական ձեռնարկում ներկայացվել են նաև Կրթության հոգեբանության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների զեկույցները: