Մանկավարժական համալսարանում կայացավ «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Ներկա էին տարբեր գերատեսչությունների, գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ արտերկրից և Հայաստանից։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մաղթեց հետաքրքիր երկխոսություն, փորձի արդյունավետ փոխանակում, ինչպես նաև ձևավորված թեզիսների վերաբերյալ բովանդակային մոտեցումներ։ Նա շնորհակալություն հայտնեց նման կարևոր ծրագրում Մանկավարժական համալսարանը հիմնական հարթակ դիտարկելու համար, որն ուղղված է հասարակության կոնկրետ խավի վերականգնողական աշխատանքներին։
«Խոսելով վերականգնողական աշխատանքների մասին՝ հիմնականում առաջնահերթությամբ կենտրոնանում ենք բժշկական միջամտություններին, սակայն վերականգնումը համալիր գործընթաց է, որ պետք է իրականացվի և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, և՛ կենցաղային, և՛ մանկավարժական ուղղություններով։ Հպարտ ենք, որ Մանկավարժականն այն հարթակն է, որտեղ մասնագետները հնարավորություն կունենան երկխոսել ուսուցման առողջապահական համակարգերի գործընթացների և ծրագրերի ելքերի վերաբերյալ։ Հետագայում այստեղ կսովորեցնեն սովորել բազմաթիվ կրթական համայնքների, որոնք արդեն գիտապրակտիկ ելքերի կուղղորդեն այս կարևոր ծրագրի իրագործումը»,-նշեց ռեկտոր Գևորգյանն ու հիշեցրեց՝ 2021-2030 թթ․ հայտարարված է առողջ ծերացման ժամանակաշրջան, ուստի այս ծրագիրը կրկնակի կարևոր է նմանատիպ կարողությունների և հմտությունների ներդրմանն ու զարգացման համատեսքտում։
Շվեյցարիա Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի և ԱՀԿ-ի աջակցությամբ մշակված ««Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» հայեցակարգն ընդգծում է առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման (ԱՀԳՅ) մշակման շրջանակը, որը հատուկ հարմարեցված նորարարական նախագիծ է առողջ ծերացման և վերականգնմանը նպաստելու համար։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը վստահեցրեց՝ ծրագրի իրագործման երկու տարիների ընթացքում կհզորացնեն վերկանգնողական ոլորտի մասնագետների ներուժը հատկապես մենեջմենթի, ղեկավարման մակարդակում․ «Այն իր հետագա կիրառությունը կունենա մեր երկրի երեք կարևոր ոլորտում՝ աշխատանքի և սոցիալական հարցեր, կրթություն և առողջապահություն։ Թեև ծրագրում շեշտադրելու ենք առողջ ծերացումը, բայց որոշել ենք ընդլայնել ծրագրի սահմանները՝ նաև վերականգնողական ուժերի հզորացման վրա»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու հաջողություն մաղթեց վաղվանից մեկնարկող վերապատրաստումներին։
Նա նկատեց, որ նախապատրաստական երկար ճանապարհի ընթացքում հասկացել են վերականգնողական ծրագրերը անձի անհատական կարիքներին համապատասխանեցնելու առաջնահերթությունը, արդյունավետ վերականգման համատեղ բնույթը և այլն։
Պրոռեկտորն նշեց, որ բազմաթիվ հետազոտություններ են արել, երկարատև լայնածավալ աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ այսօր արդեն ընդունվել են մի շարք որոշումներ, գրվել մեթեդական ձեռնարկներ, որոնք թույլ են տալիս հաշմանդամության սահմանման գործընթացում գնահատել անձի կարիքը, ֆունկցիոնալությունը, հասկանալ՝ կենսաթոշակից բացի ինչպիսի՞ ծառայությունների կարիք ունի տվյալ անձը։
Մարիաննա Հարությունյանն իր խոսքում նկատեց նաև՝ ԱՀԿ-ի ֆունկցիայի միջազգային դասակարգումը, որ ծառայում է որպես հաշմանդամության սահմանման կամ կարիքի գնահատման գործիք, գործածվում է աշխարհի ավելի քան 109 երկրում, սակայն միայն Կիպրոսում և Հայաստանում է, որ ներդրվել է որպես հաշմանդամության սահմանման մոդել։
Ծրագրի իրագործման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ գիտաուժին, քանի որ միասին հնարավոր եղավ կենտրոնացնել դաշտի մասնագիտական ներուժը և 2010 թվականից հետաձգվող ռեֆորմը ոտքի հանել։
«Շատ աշխատանքներ ունենք համատեղ անելու և զարգացնելու, սակայն մեկնարկը գիտահեն է։ Նախարարությունը համակարգում է նաև ժողովրդագրությունը և պատասխանատու է դրա զարգացման համար»,-նշեց նախարարի տեղակալն ու իրազեկեց՝ մինչև սեպտեմբեր գերատեսչությունը կընդունի Հայաստանի համար ժողովրդագրության ռազմավարություն՝ ի նպաստ ժողովրդագրական վիճակի բարելավման։
Ի դեպ, այսուհետ մեր երկրում ծերերին պետք է ասել ոչ թե տարեց, այլ ավագ սերնդի ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալն նկատեց, որ այսօր Հայաստանը համարվում է ծերացող երկիր՝ 12,5 տոկոս ծերացող հասարակության ցուցանիշով։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նկատում է՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական ցուցանիշները անհանգստանալու և մտածելու առիթ են տալիս․ յուրքանչյուրս մեր տեղում, գործունեության մեր շրջանակներում պետք է փորձենք առավելագույնս արդյունավետ կազմակերպվել գործընթացները բարձրաձայնված խնդիրները լուծելու կամ չեզոքացնելու համար։ Փոխնախարարը վստահեցնում է՝ պատասխատու 3 գերատեսչությունները քննարկել և շարունակում են քննարկել՝ ինչ անել, որ բացթողումներ չունենան։
Արաքսիա Սվաջյանը կարծում է, որ հատկապես մեր երկրում, որտեղ հիմնական շեշտադրումները երեխաների և երիտասարդների ուղղությամբ են իրականացնում, պետք է օգտագործել յուրաքանյուր քաղաքացու պոտենցիալը։
Փոխնախարարը խոսեց մանկավարժահոգեբանական ծառայության, զբաղվածության ռազմավարության, ոչ ֆորմալ կրթության մասին, ընդգծեց մեծահասակաների կրթության կարևորությունը, որ տարիներ շարունակ ստվերում է մնացել։
Արքասիա Սվաջյանը, որ նաև Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս է, ընդգծեց՝ բուհը միակն է, որ պատրաստում է ոլորտի մասնագետներ և կարևորեց դրան ուղղված ցանկացած ծրագիր․«Ոլորտը կայծակնային արագությամբ է զարգանում․ պետք է փորձենք կրթական ծրագրերը համապատասախանեցնել գիտության զարգացման տեմպերին, պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն աջակցության տեխնոլոգիաներին, կօգնեն շահառուներին օգտվել դրանցից»։
«Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնման միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար նախագիծն ու դրանց առանձնահատկությունները ներկայացրեց Լյուցեռնի համալսարան վերականգնողական ամբիոնի վարիչի տեղակալ, Համաշխարհային առողջապահական համակարգերի վերականգնողական կենտրոնի համատնօրեն Կարլա Սաբարիեգոն։
Նա ցավով նկատեց, որ Հայաստանը ծերացող հասարակություն ունեցող երկիր է և ներկայացրեց հիմնական 4 թիրախները, որոնք միտված եմ խնդրի լուծմանն ու հասարակության խրախուսմանը։ Կարլա Սաբարիեգոն նշեց՝ վերականգնումը միայն մի բաղկացուցիչն է, ինչը, սակայն, կարող է նպաստել առողջ ծերացմանը։
ԱՀԿ Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Խաչատրյանը վիճակագրական տվյալների համաձայն ներկայացրեց ծրագրի կարևորությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նա ընդգեց, որ ԱՀԿ-ն առողջ ծերացումը պատկերացնում է ծերերի ֆունկցիոնալ ունակությունների պահպանմամբ՝ իրենց հիմնական կարիքները բավարարելու, վերկրթվելու, սոցիալական խնդիրները բավարարելու և այլ տեսանկյուններից։
«Կյանքի ընթացքում տարեցների առողջապահական խնդիրները շատանում են։ ԱՀԿ-ն խրախուսում է, որ տարեցները պատրաստ լինեն իրենք իրենց աջակցելուն։ Մինչև 2030 թվականը պետք է լինի առողջության տասնամյակ, ուստի և մեկ անգամ շեշտադրվում է տարեցների բարեկեցությանն ուղղված այս ծրագիրը, որպեսզի Հայաստանում ևս այն հաջողությամբ իրագործվի»,-նշեց ԱՀԿ ներկայացուցիչը։
Մեկնարկային հանդիպմանը վերականգնողական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, վերականգնողական և օժանդակ տեխնոլոգիաների համար ԱՀԿ-ի իրականացրած տեխնիկական գործողություններին անդրադարձավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Վերականգնման, աջակցող տեխնոլոգիաների և հաշմանդամության ներառականության ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանը, վերականգնողական աշխատուժի գնահատման ուղեցույցի միջոցով (GROWE վերականգնողական պլանավորման և զարգացման աջակցության մասին խոսեց ԱՀԿ Եվրոպայի Վերականգնողական աշխատուժի տեխնիկական մասնագետ Վերոնիկա Կրզեպկովսկան, իսկ վերականգնման և օժանդակ տեխնոլոգիաների ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի արժեքը ներկայացրեց Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Անաստաս Աղազարյանը։
Ծրագրի շրջանակներում վաղը Լյուցեռնի համալսարանի ներկայացուցիչները կանցկացնեն վերապատրաստումներ։