ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին ռուսական ավանդական տոնը
23.04.2017
Նշեցին ռուսական ավանդական տոնը

ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է միջոցառումների շարք՝ ուսանողների մասնակցությամբ անցկացնել աշխարհի տարբեր ազգերի սվորույթներին նվիրված ձեռնարկներ:

Առաջին միջոցառումը կազմակերպեց ամբիոնի դասախոս Դիանա Ղազարյանը, ով Սկզբնական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ անցկացրեց ռուս ժողովրդի ավանդական տոներից մեկը՝ մասլենիցան: Ուսանողների ջանքերով կազմակերպվեց տոնին բնորոշ շքեղ խնջույք, ինչը զարդարել էին ռուսական ավանդական նրբաբլիթները, մեղրը, տարատեսակ մուրաբաները: Կար նաև մասլենիցայի մեկ այլ խիստ անհրաժեշտ ուղեկից՝ խրտվիլակը, որն էլ հանդիսավոր կերպով այրվեց մասլենիցայի շաբաթվա ավարտին՝ ռուսական ավանդույթի համաձայն:

Մասլենիցայի շաբաթը նշվեց մեծ շուքով. տոնակատարություններին միացան նաև այլ ֆակուլտետների ուսանողներ:

Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ երբեք չեն մոռանա իրենց առաջին մասլենիցան՝ խոստանալով ամեն տարի հիշել ռուսական տոնը:

Նշենք, որ Մանակավարժական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական: Դրանց նպատակն է աջակցել ուսանողների բազմամշակութային զարգացմանը: