ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին Սուրբ Հարության տոնը
15.04.2017
Նշեցին Սուրբ Հարության տոնը

Բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպել էին հրաշափառ տոնին նվիրված  ցերեկույթ:

Այն իր ներկայությամբ պատվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Մատաթիա Գասպարյանը: Տեր Հայրն ուսանողներին փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը և հորդորեց նրանց մաշտոցյան վառ լույսը միշտ անմար պահել: Ուսանողները պատրաստել էին սահիկահանդես: Փոքրիկ սեղանը լեցուն էր Զատկի խորհրդանիշներով. կարմիր հավկիթները, բրնձով և չամիչով փլավը, օրհնված լավաշը և կարմիր անապակ գինին լրացնում էին միջոցառման խորհուրդը: Ներկայացվեց նաև, թե ինչպես են նշում Զատկի տոնը արտերկրում:

Ցերեկույթի ընթացքում ուսանողների կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, ժողովրդական խաղիկներ: