Մանկավարժական համալսարանի թանգարանը մշտապես համագործակցում է բուհի թանգարանագիտության բաժնի շրջանավարտների հետ, ովքեր աշխատում են երկրի տարբեր թանգարաններում:
Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության բաժնի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Կոբելյանը վերջերս բուհի թանգարանին նվիրեց ճապոնական թանգարաններում կիրառվող եզակի սարքավորումներ և մեծ քանակությամբ թանգարանագիտական գրականություն:
Այսուհետ դրանք կկիրառվեն թանգարանային ֆոնդերում և հնարավորություն կընձեռնեն ուսանողներին օգտագործել իրենց աշխատանքների կազմակերպման համար: