Այսօր Բանասիրական ֆակուլտետում անցկացվեց դպրոցական օլիմպիադա «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից, որին մասնակցում են հանրակրթական դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 96 աշակերտներ ՀՀ 6 մարզերից։
Թեստերը կազմվել են ավարտական միասնական քննությունների համար նախատեսված շտեմարանների նյութերի հիման վրա։
Օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն բուհի պաշտոնական կայքում, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կխրախուսվեն: Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի կարծիքով՝ օլիմպիադան կդառնա յուրօրինակ աջակցություն ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվելու պետական ավարտական քննություններին։