Այսօր Մանակավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներն ու մագիստրոսները մասնակցեցին Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Մանկության հոգեբանամանկավարժական աջակցության ժամանակակից ուղղությունները» խորագրով միջազգային օնլայն գիտաժողովին:
Բուհերը համագործակցում են շուրջ 5 տարի, իսկ 2013 թվականին կողմերի միջև կնքվել է նաև համագործակցության պայմանագիր:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Ազատյանը գիտաժողովին ներկայացրեց «Ներառական կրթության հիմնախնդիրները բուհական համակարգում» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով ոլորտում առկա ձեռքբերումներին և բացթողումներին:
Մանկավարաժական համալսարանի օրինակով հատուկ մանկավարժը վստահեցրեց՝ բուհը լուրջ ուշադրություն է դարձնում կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցողների համար լիարժեք միջավայրի ստեղծմանը.«Շքամուտքից սկսած թույլ տեսնողների համար նախատեսված են հատուկ դեղին գծանշաներ, ՀՊՄՀ-ի թանգարանում առկա է աուդիոգիդ, իսկ ընթերցասրահում կան ձայնային ծրագրեր»,-նշեց Թերեզա Ազատյանն ու վստահեցրեց՝ բուհն անում է ամեն ինչ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար. հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առաջիկայում ևս կստեղծվեն նպաստավոր պայմաններ:
Թերեզա Ազատյանը կարևորեց ուսանողական խմբերում առանձնահատուկ կարիքներով անձանց միջանձնային շփումը և հույս հայտնեց, որ կողմերի համագործակցությունը կնպաստի կրթական գործընթացի բարելավմանը, ուսանողների իմացությանն ու մասնակիցների անձնային աճին, ինչպես նաև նրանց սոցիալական կոմպետենտության զարգացմանը:
«Հատուկ կարիքներ ունեցող անձանց ներառումը կրթական գործընթացում և պրակտիկ գործունեության մեջ կնպաստի հասարակության լիարժեք ներառմանը, կրթության և հասարակության մարդասիրությանը»,-հավելեց նա:
Մանկության հոգեբանամանկավարժական աջակցության ժամանակակից ուղղությունները» խորագրով միջազգային օնլայն գիտաժողովին մասնակցում էր նաև Բելառուսի պետական մանկավարժական համալսարանը:
Մագիստրոսները օնլայն կապի միջոցով հնարավորություն ունեցան լսելու մասնակիցների զեկույցները.ծավալվեց ակտիվ քննարկում: