ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օտարերկյա ուսանողներն ավարտեցին ամառային ուսումնառությունը ՀՊՄՀ-ում
06.08.2025
Օտարերկյա ուսանողներն ավարտեցին ամառային ուսումնառությունը ՀՊՄՀ-ում

Մայիսի 26-ից օգոստոսի 3-ը ԱՄՆ-ի տարբեր համալսարաններից ժամանած օտարերկրյա  ուսանողներ Մանկավարժական համալսարանում էին։  Վերջիններս ՀՊՄՀ-ի և SRAS ամերիկյան կազմակերպության միջև կնքված համագործակցության շրջանակներում ուսանել են բուհի Օտար լեզուների և Բանասիրական ֆակուլտետներում:

Ուսանողները մասնակցել են հայերեն և ռուսերեն լեզուների ինտենսիվ դասընթացների, իսկ դասապրոցեսից դուրս, ծանոթացել մեր երկրի պատմությանն ու մշակույթին:

Նշենք, որ արդեն 20 տարի SRAS կրթական կազմակերպությունն աշխարհի տարբեր երկներում կազմակերպում է դասընթացներ։ Դրանց նպատակն է ԱՄՆ ուսանողների ակադեմիական կրթությանն ինտեգրել մշակութային և փորձարարական ուսուցումը։