ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվեցին լավագույնները․․․
12.12.2023
Պարգևատրվեցին լավագույնները․․․

Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայաստանի Հանրապետությում ռուսաց լեզվի և գրականության լավագույն դասավանդող-2023» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Կրթական երկու կառույցների միջև համագործակցության շրջանակներում՝ մասնակիցներին շնորհավորեցին և հավաստագրեր հանձնեցին ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ֆոկինը։

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 8 մասնակից հնարավորություն ունեցավ ոլորտում ունեցած իր գիտելիքներն ու փորձը ներկայացնել նաև գործնականում։ Անցկացվեց վարպետության դաս, որի արդյունքում մրցույթի 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գայանե Հակոբյանը, 2-րդը՝ Սոնա Մկրտչյանը, իսկ  մրցույթի հաղթող ճանչվեց ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Էվելինա Բայաթյանը:

Նշենք, որ նույն օրը հավաստագրեր ստացան նաև «Ռուսաց լեզվի դասավանդման ինտենսիֆիկացում. ժամանակակից մեթոդիկաներ, խոսքային պրակտիկա, մանկավարժական վարպետություն» վերապատրաստման դասընթացի մասնակիցները։