Մանկավարժական համալսարանի Թանգարանը Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համատեղ ընթացիկ տարում կազմակերպել էր «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացը:
Այն նախատեսված էր Էջմիածին և Արմավիր քաղաքների 7-9-րդ դասարանցիների համար, որի նպատակն էր մեծացնել թանգարանների, մշակույթի և արվեստի հանդեպ պատանիների հետաքրքրությունը, ծանոթացնել նրանց ոլորտի գործունեությանը, ուղղորդել ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Դասընթացը վարում էին Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության բաժնի, ՀՊՄՀ-ի Թանգարանի աշխատակիցներն ու մանկավարժական պրակտիկայի շրջանակներում մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները:
Օրերս ամփոփվեցին դասընթացի արդյուքնները.ամենապարտաճանաչ մասնակիցների համար կազմակերպվեց էքսկուրսիա ՀՊՄՀ-ի թանգարան և Գառնու տաճար:
Թանգարան կատարած այցելությունը նշանավորվեց նաև դասընթացը կազմակերպած երկու կառույցների կողմից «Պատանի թանգարանագետ» խմբակի մասնակիցներին պատվոգրերի հանձնմամբ:
Աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով թանգարանի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվեց նաև հանդիպում տարբեր ֆակուլտետների դեկանների ու դասախոսների հետ.վերջիններս ներկայացրին իրենց կառույցնների գործունեությունն ու մասնագիտական առանձնահատկությունները:
Մասնակիցները մեծ ոգևորությամբ և տպավորված հեռացան բուհից:
«Պատանի թանգարագետ» խմբակը տալիս է իր առաջին պտուղները. աշակերտներից շատերն արդեն Մանկավարժականի ուսանող դառնալու որոշում են կայացրել, իսկ նրանցից մեկը բուհի դիմորդ է: