«Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով
10.09.2025
Նոյեմբերի 20-21-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կազմակերպում է «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են.
• Պատմության դասավանդման հիմնախնդիրները բուհում
• Հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման հայեցակարգային և մեթոդական արդի հիմնախնդիրներ:
• Ազգային և քաղաքացիական դաստիարակության հարցերը պատմության դասավանդման ընթացքում։
• Թվային կրթությունը և արհեստական բանականությունը պատմության դասավանդման գործընթացում։
• Հանրակրթական դպրոցի «Պատմություն» առարկայի չափորոշիչով և ծրագրով նախատեսված կրթական ելքային արդյունքների ձևավորման հիմնախնդիրներ:
• Սփյուռքի հայկական կրթօջախներում Հայոց պատմության դասավանդման հիմնախնդիրներ։
Այլ մանրամասներ հղումում ։
























