ՀՀ վարչապետի նստավայրում կայացավ «ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ»-ին արժանացած լավագույն ուսանողների և աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Պարգևատրվողների շարքում էր նաև Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող Գրիգոր Հայրապետյանը:
Շնորհավորելով պարգևատրվողներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՏՏ ոլորտը պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարևոր հենասյուներից մեկը:
«Դա պայմանավորված է մեր երկրի՝ ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ: Այստեղ գտնվող մրցանակակիրները կյանքի ինչ-որ փուլում որոշում են կայացրել զբաղվել իրենցով, քանի որ հենց ինքը մարդն է իր հաջողության գրավականը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Այս տարի «ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ»-ին արժանացավ 25 ուսանող և 18 աշակերտ: