ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016».ուսանողական ցուցադրություն
13.05.2016
«Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016».ուսանողական ցուցադրություն

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ «Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումին մասնակցած բուհի 13 ուսանողի 50-ից ավել աշխատանքերի ցուցադրությունը:

Կերպարվեստի ամոբիոնի վարիչ Փարավոն Միզոյանը կարևորեց, որ ամբիոնի նախաձեռնությամբ  մայիսի 1-10-ն անցկացված սիմպոզիումին 6 երկրից հրավիրված 16 ճանաչված գեղանկարիչներից զատ, մասնակցել են նաև բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Փարավոն Միրզոյանն ընդգծեց, որ բուհական համակարգում նախադեպը չունեցող ձեռնարկը հնարավորություն տվեց ուսանողներին առաջին անգամ  ականատես լինել արտասահմանից ժամանած նկարիչների ստեծագործական գործունեությանը, մասնակացել Աղավնաձորի ուսումնական բազայում կազմակերպված զրույցներին, բանավեճերին, քննարկել տարաբնույթ խնդիրներ, իրականացնել փորձի փոխանակում` վարպետաց դասեր, որոնք ուսուցանող էին և հետաքրքիր:

Ամբիոնի վարիչն օրինաչափ համարեց, որ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում պլեների մասնակիցների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությանը հաջորդեց ուսանողներինը.« Ապագա գեղանկարիչները դրսևորեցին ստեղծագործական  բարձր հմտություններ: Նրանք կարողացան հասկանալ բնության իրավիճակները, ճիշտ արտահայտել  հանձնարարված էտյուդի տրամադրությունը»,-նշեց Փարավոն Միրոզյանն ու ներկա գտնվող ուսանողներին խոստացավ՝ հաջորդ անգամ մյուս լավագույնները ևս կմասնակցեն պլեներին:

Դասախոս Նիկոլ Աղաբաբյանը  շնորհավորեց մասնակիցներին՝ նշելով, որ միշտ վստահ է եղել՝ բուհում շատ են շնորհալի և աշխատասեր ուսանողները՝ սիմպոզիումի ընթացքում համոզվեցինք դրանում: Նա կարևորեց օտարազգի նկարիչների ներկայությունը, ուսանողների ցուցաբերած արդյունքները՝ ընդգծելով դրա շարունակականության պարտադիր լինելը.«Դուք շատ լավն եք. ձեր սերունդը եզակի է, իսկ այն, որ գերազանքում եք մեզ՝ նկատելի է բոլոր ոլորտներում.անկախության սերնդի արվեստը պետք է  լինի ավելի ամուր և ազատագրված»:

«Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016»-ի մասնակից, բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Գագիկ Ավետիսյան աշխատանքներից ցուցահանդեսում ներկայացված էին Կեչառիսի վանական համալիրն ու  Աղավնաձորի գեղատեսիլ բնությունը: old.aspu.am-ի հետ զրույցում երիտասարդ նկարիչը կարևորեց բուհի կողմից իրեն և ընկերներին տրված հնարավությունը՝ այն համարելով արդյունավետ և վստահեցնելով, որ արտասահմանցի նկարիչների հետ միասնական աշխատանքը կարևոր էր ինչպես փորձի ձեռքբերման, այնպես էլ նկարչության մեջ նոր ոճեր  հայտնաբերելու տեսանկյունից:

13-ին ուսանողներին  հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ  լավագույն 5-ին՝ նաև նվերներ:

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 17-ը, իսկ սեպտեմբերին Կերպարվեստի ամբիոնի 5 դասախոս և 1 ուսանող կմասնակցի Լիտվայում կազմակերպվելիք պլեներին: