ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոնա Գրիգորի Պողպատյան
22.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

poghpatyansona09@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ

Կրթություն 
1997 - 1999 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ասպիրանտուրա
1992 – 1996 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետ
1990 - 1992 թթ․՝ Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական կրթության ֆակուլտետ

Գիտական աստիճան
2007 թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու («Մշակութային ժառանգությունը որպես անձի գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման գործոն», ԺԳ.00.05 - «Սոցիալ-մշակութային գործունեության տեսություն և կազմակերպում»)

Աշխատանքային փորձ
2019 թ-ից ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
2015-2016 թ. - Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ
2013 թ-ից ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ
2008 թ–ից ՝ Երևանի Կոմիտասի անվահ պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ
1997 - 2008 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Մշակույթի տեսություն և պատմություն, Հայ մշակույթի պատմություն, Արվեստի պատմություն,  Մշակութային քաղաքականություն
Մագիստրատուրա` Համաշխարհային արվեստի պատմություն, Հետազոտական աշխատանքի մեթոդիկա, Կառավարման կոմունիկացիաներ, Մշակույթի ոլորտի պետական կարգավորում, Մշակույթի սոցիալական ասպեկտները

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Մշակութաբանություն
Արվեստի պատմություն

Հրապարակումներ
• «Մշակութային քաղաքականության հայեցակարգային հիմքերը և գործիքակազմը»։ Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ: Գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, № 1 /22/, Երևան 2023, էջ 38-44:
• «Մշակույթի ոլորտի կառավարման սկզբունքները»: Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ: Գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, № 1 /18/, Երևան 2021, էջ 33-38:
• «Զանգվածային մշակույթի էության ըմբռնման տեսական ասպեկտները»: Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ: Գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, № 1 /14/, Երևան 2019, էջ 44-50:
• «Գեղարվեստական մշակույթի պատմություն» բուհական ուսումնական ձեռնարկ, Երևան, «Նշանակ», 2008թ., 216 էջ:
• «Մշակութաբանություն դասընթացի ծրագիրը և սեմինար պարապմունքների պլանը» ուսումնամեթոդական աշխատանք, Երևան, «Նաիրի», 2008թ., 28 էջ:
• «Անձի գեղագիտական և գեղարվեստական մշակույթի ձևավորման գործընթացը որպես մանկավարժական հիմնախնդիր» ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, պրակ 4, Երևան, ԵՊԿ հրատարակչություն, 2007թ., էջ 238-246:
• «Սովորողների գեղարվեստական աշխարհայացքի ձևավորումը մշակութաբանության ուսումնասիրության գործընթացում», Գեղարվեստական միտք, Երևան, «Զանգակ», 2005թ., էջ 82-86:
• «Ուսումնական գործընթացում բարոյական զգացմունքների դաստիարակության գեղարվեստա-հոգեբանական գործոնները», Կանթեղ N3: Գիտական հոդվածների ժողովածու, Գիրք 3 /20/, Երևան, «Ասողիկ», 2004թ., էջ 206-210:
• «Համաշխարհային մշակույթի տեսական և գործնական իմացությունը սովորողների գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման համակարգում» /մեթոդական աշխատանք/, Երևան, «Նաիրի», 2004թ., 40 էջ:
• «Գեղագիտական դաստիարակության ազգային ասպեկտները», Կանթեղ N4: Գիտական հոդվածների ժողովածու, Գիրք 4 /17/, Երևան, «Ասողիկ», 2003թ., էջ 187-193:

ORCID ID https://orcid.org/0000-0003-0494-4001  

Լեզուներ` հայերեն` մայրենի, ռուսերեն`գերազանց, անգլերեն`բավարար։