ՀՊՄՀ-ի թանգարանում Կրթության կառավարում բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Մելիքյանը Օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար անցկացրեց «Էթիկական իրավասությունների զարգացումը այլընտրանքային կրթության մեխանիզմների միջոցով» դասընթաց:
Անգլերեն լեզվով անցկացված դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան Մանկավարժական համալսարանի՝ Հայրենական և Արցախյան պատերազմին իրենց մասնակցությունն ունեցած և հայրենիքի ազատագրման համար զոհված ուսանողների և դասախոսների անձնական իրերին, լուսանկարներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ընթերցելու պատերազմի դաշտից գրված նամակները:
Դասընթացի ավարտին ուսանողներին տրամադրվեցին հարցաթերթեր, որոնց միջոցով նրանք պատասխանեցին էթիկական տարաբնույթ դիլեմաների հետ կապված հարցերի: