ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրոֆեսոր Արա Հակոբյանը վերընտրվեց․․․
17.04.2023
Պրոֆեսոր Արա Հակոբյանը վերընտրվեց․․․

Մանկավարժական համալսարանում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի խորհրդի նիստը։

Օրակարգում ֆակուլտետի դեկանի ընտրության հարցն էր․ առաջադրված միակ թեկնածուն ներկայիս դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանն էր։

Ֆակուլտետի նիստը վարում էր ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը․ նիստին ներկա էին խորհրդի 25 անդամներից՝ 24-ը։

Միաձայն դեկան վերընտրվեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը։