Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը /ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծրագրում ընգրկված հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչների հանդիպում։
ՀՊՄՀ-ից հանդիպմանը մասնակցում էին Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը։
Հանդիպման օրակարգում ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների քննարկումն ու հետագա աշխատանքների կազմակերպումն էր:
Ծրագրով նախատեսվում է ասպիրանտների, հայցորդների և վարչական անձնակազմի համար Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում կազմակերպել դոկտորական դպրոց-սեմինարներ, որի ընթացքում կդասավանդվեն գործընկեր համալսարանների կողմից մշակված դասընթացները:
Դրանք ապագայում կներդրվեն համագործակից համալսարանների դոկտորական կրթության կենտրոններում, ինչպես նաև կներառվեն ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած ասպիրանտական և դոկտորական ծրագրերի ցանկում։
Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST ծրագրի նպատակն է հետբուհական կրթության ոլորտում ընդլայնել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունները: