ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկում
10.05.2016
Քննարկում

Օրերս Հոգեբանության տեսության պատմության ամբիոնին կից ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ուղղվածության «Փոխակերպվող հասարակությունում սովորողների հոգեբանական անվտանգության ապահովման հիմնախնդիրների հետազոտումը» շրջանակներում ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտումյանի կողմից կազմակերպվեց քննարկում:

Քննարկումը վերաբերում էր ժամանակակից ԶԼՄ-ներում մոր կերպարի հեղինակազրկման հետևանքով երեխաների հոգեկան առողջության և հոգեբանական անվտանգության խաթարմանը: Քննարմանը մասնակցում էին ամբիոնի դասախոսները, հրավիրվածներ: Թեմայի քննարկումը զուգակցվում էր ԶԼՄ-ներում մոր կերպարի հեղինակազրկման վերաբերյալ համառոտ տեսանյութերի ցուցադրմամբ և սոցիալական, կոգնիտիվ և անալիտիկ հոգեբանության մոտեցումների վերլուծությամբ:

Տարբեր ֆիլմերում, մուլտֆիլմերում մոր կերպարի հեղինակազրկման վերլուծությունների քննարկման արդյունքում որոշվեց հոգեբանական լուսաբանման նպատակով խնդրո առարկայի վերաբերյալ վերլուծական-ուսումնամեթոդական ձեռնարկ տարածել ՀՀ կրթական հաստատություններում: Այն կունենա կանխարգելման նշանակություն՝ ուղեցույց դառնալով երեխաների դաստիարակության պատասխանատու գործի առաքելությունը որդեգրած անձանց՝ մանկավարժների և ծնողների համար: