ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ուսանողների հետ
08.04.2016
Քննարկում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ուսանողների հետ

Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները Skype-միացում ունեցան Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ:

Ուսանողներին ողջունեցին Օուլուի համալսարանի դասախոսներ Վեսա Մատտի Սարենիուսը, Հասմիկ Մինասյանը և նախորդ տարվա «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած ուսանողները: Ուսանողների հետագա ուսումնառության, մասնագիտական կարողությունների զարգացման հեռանկարների, մասնագիտական կապերի և հետագա համագործակցության շուրջ ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում:
«Erasmus+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Օուլուի համալսարանում 1 կիսամյակ ուսումնառող՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Հայկուշ Հարությունյանն իր ընկերներին ներկայացրեց Օուլուի համալսարանի կրթական միջավայրը, խոսեց իր ձեռքբերումների և հանդիպած դժվարությունների մասին:

Նա ուսանողներին հորդորեց զարգացնել հատկապես օտար լեզվի իմացությունը: